Տարեցների խնամքի

Եվ հոգեկան առողջության

կենտրոն

ՀՀ, 0052, Երևան, Է.Հասրաթյան փող., 9/1  Հեռ.` (+37410) 208600, (+37410) 206800

khnamk@yandex.ru

а а а    
 
Հայ  Eng Рус  

   

Տարեցների խնամքի Եվ հոգեկան առողջության կենտրոն է կոչվում Երևանի Է.Հասրաթյան 9/1 հասցեում («Միքայելյան վիրաբուժության ինստիտուտի» տարածքում) տեղակայված հաստատությունը, որն առաջինն ու միակն է ոչ միայն Հայաստանում, այլև տարածաշրջանում: Այն իր խնամարկյալներին ընդունում է 2013թ. սեպտեմբերից և իրագործում իր խնամակալությունը նրանց նկատմամբ: Տարեցների խնամքի կենտրոնն ընտանեկան ջերմ ու հոգատար միջավայր է ապահովում բոլոր նրանց համար, ովքեր ունեն դրա կարիքը:
Մենք պատշաճ որակով մատուցում ենք խնամք, իսկ անհրաժեշտության դեպքում` նաև բժշկական ծառայություններ: Կենտրոնն ապահովված է բարձրակարգ բուժանձնակազմով և հագեցած բուժսարքավորումներով, լաբորատորիայով, սանիտարահիգիենիկ նորմերի պահպանմամբ պատրաստված հիվանդասենյակներով և բանիմաց ու հմուտ խոհարարների թիմով: Կենտրոնը խնամարկյալի հոգսն ամբողջովին վերցնում է իր վրա, յուրաքանչյուրի նկատմամբ ցուցաբերում անհատական մոտեցում և պատասխանատվություն: Ձեր հարազատը ընդունվելով մեր կենտրոն` ենթարկվում է հանձնաժողովային բժշկական դիտարկման, որի արդյունքում գտնում է իր բժշկին, խնամակալին, իր մասին ամբողջությամբ հոգ տանողին: Կենտրոնը մտածել է նաև հայրենիքից հեռու գտնվող հայրենադարձների մասին, որոնց համար թանկ ու կարոտալի է հայրենիքի օդը, ջուրը, հայեցի միջավայրը, ինչու չէ, նաև համադամ խորտիկներով հայկական խոհանոցը:

 

Կենտրոնը մատուցում է հետԵՎյալ հաստատագրված ծառայությունները.

 

1) երկարաժամկետ կամ կարճաժամկետ խնամք. Խնամարկյալին խնամքի տակ առնելը հաստատվում է վերջինիս կամ նրա օրինական ներկայացուցչի և կենտրոնի միջև ստորագրված պայմանագրով, ընդունելության օրը խնամարկյալն անցնում է բժշկական զննություն: Նրա համար լրացվում է բժշկական քարտ, տրամադրվում է կահավորված հիվանդասենյակ, անկողնային պարագաներ, անձնական հիգիենայի պարագաներ, սնունդ (օրական առնվազն 3 անգամ), ընդ որում հատուկ սննդակարգի կարիք ունեցող հաճախորդների համար կազմակերպվում է դիետիկ սնունդ, որը նշանակվում է հաստատության բժիշկների կողմից:
2) Բժշկական ծառայություններ.
թերապևտիկ, սրտաբանական, նյարդաբանական, վնասվածքաբանական և հոգեբուժական:
3) Ազատ ժամանցի կազմակերպում`
կիրառվում են ժամանցի կազմակերպման ավանդական և ժամանակակից միջոցները:

 

Ի լրում վերը նշվածի` ավելացնենք, որ կենտրոնը մատուցում է նաև կինեզիոլոգիական ծառայություն, որն իրենից ներկայացնում է հատուկ վարժությունների (այդ թվում մերսողական միջոցառումների) համալիր համակարգ յուրաքանչյուրին ըստ հիվանդության (ախտանիշի), ըստ նշանակման։ Կինեզիոլոգիայի դերն անփոխարինելի է հատկապես հենաշարժողական ապարատի խնդիրներ ունեցողների համար:

 

ՏԱՐԵՑՆԵՐԻ ԽՆԱՄՔ ՏՐԱՄԱԴՐՈՂ ՀԱՍՏԱՏՈՒԹՅՈՒՆ ԸՆԴՈՒՆՎԵԼՈՒ ՀԱՄԱՐ

ԱՆՀՐԱԺԵՇՏ ՓԱՍՏԱԹՂԹԵՐԻ ՑԱՆԿ

 

Խնամք ստանալու համար հաճախորդը (իսկ այն դեպքում, երբ Պայմանագիրը կնքվում է անձի օրինական ներկայացուցչի կողմից, ապա նրա մատնանշած անձը) դիմում է հաստատություն` ներկայացնելով հետևյալ փաստաթղթերը`
ա) դիմում, որում նշվում է, որ անհրաժեշտ է խնամք (անհրաժեշտության դեպքում բուժում).
բ) սոցիալական քարտը և դրա պատճենը.
գ) անձը հաստատող փաստատուղթ և դրա պատճենը.
դ) տեղեկանք հաճախորդի բնակության վայրի պոլիկլինիկայից` նրա առողջական վիճակի մասին, կամ էպիկրիզ կամ քաղվածք մեծահասակի ամբուլատոր բժշկական քարտից.
ե) դիմումը հաճախորդի խնամակալի կողմից ներկայացվելու դեպքում ներկայացվում է նաև խնամակալի անձը հաստատող փաստաթուղթը և դրա պատճենը, ինչպես նաև քաղաքացուն անգործունակ ճանաչելու մասին դատարանի որոշման պատճենը և նրա նկատմամբ խնամակալություն սահմանելու մասին խնամակալության և հոգեբարձության մարմնի որոշման պատճենը, իսկ պատրոնի կողմից ներկայացվելու դեպքում` պատրոնի անձնագիրը, պատրոնաժ սահմանելու մասին խնամակալության և հոգեբարձության մարմնի որոշման պատճենը:

 

 

Հարգելի հայրենակից, մեր կենտրոնը կանի հնարավորինս, որ դուք, ի դեմս մեր կենտրոնի, գտնեք ձեզ համար տաքուկ մի օջախ` լի մեր անձնակազմի հոգատար ու ջերմ վերաբերմունքով:

 

 

 
ՀՀ, 0052, Երևան, Է.Հասրաթյան փող., 9/1    Հեռ.` (+37410) 208600, (+37410) 206800

khnamk@yandex.ru

 
   

Երևան   2013